Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ ունի

Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ ունի
10.12.2015 | 17:37

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկրի մասնագետներին հաջողվել է ջրածնային ռումբ ստեղծել: «Մեզ հաջողվեց դառնալ միջուկային գերտերություն, որն ի զորու է միջուկային ու ջրածնային ռումբերով հարվածներ հասցնելով պաշտպանել մեր հայրենիքի անկախությունն ու անվտանգությունը»,- ասել է հյուսիսկորեացի բռնապետը` կոչ անելով շարունակել ակտիվ զարգացնել երկրի ռազմական արդյունաբերությունը: Նախքան այս հայտարարությունը միջազգային լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն հրապարակել, որ պաշտոնական Փհենյանը կարող է ջրածնային ռումբ ունենալ:

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ